Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Սեքսը՝ առողջության գրավական

Սեքսը՝ առողջության գրավական

Շատերը թյուրիմացաբար սիրով զբաղվելն ընկալում են միայն որպես հաճույք ստանալու միջոց: Հաճույքից բացի, սեքսն ընդունակ է նաեւ նպաստել առողջությանը: Սիրով զբաղվելը շատ դեպքերում կարող է փոխարինել թանկարժեք դեղամիջոցների, որոնք օգտագործվում են ավանդական բժշկության մեջ: Մանրամասները NEWS.am STYLE-ին պատմել է սեքսոպաթոլոգ Վարդուհի Ալավերդյանը.

 

«Ապացուցված է, որ սեքսը կարող է նպաստել ստենոկարդիայով հիվանդների վերականգնմանը: Այս հիվանդությունն արտահայտվում է նյարդային համակարգի խանգարմամբ, ավելորդ քաշով եւ հիպոդինամիայով: Ստենոկարդիայի հետեւանքների դեմ պայքարի լավագույն միջոցը մինչեւ վերջերս համարվում էր ֆիզիկական ծանրաբեռնվածության մեծացումը, օրինակ, մարզասրահում: Իսկ ավելի լավ չէ՞ ուժասպառ անող պարապմունքները փոխարինել ավելի հաճելի, բնական եւ ամբողջ օրգանիզմի համար օգտակար զբաղմունքով: Վերջին ուսումնասիրությունները հաստատում են, որ սեռական մեկ ակտը հավասարազոր է մարզասրահում կեսժամյա վարժանքներին: Ընդ որում, սեռական ակտի ժամանակ արտադրվում է տեստոստերոն, որը պատասխանատու է սրտամկանի ամրապնդման համար:

 

Բացի այդ, պարբերական սեքսը համարվում է կաթվածի կանխարգելման կատարյալ միջոց:

 

Կաթված տարած բազմաթիվ մարդիկ հրաժարվում են սեքսից՝ զգուշանալով իրենց առողջության համար: Եվ իզուր: Ապացուցված է, որ արդեն մեկ ամիս անց կարելի է շարունակել սեռական կյանքով ապրել, բայց, բնականաբար, ոչ նույն պարբերականությամբ, որքան առաջ: Անհրաժեշտ է հետեւել, որպեսզի հիվանդը սիրով զբաղվի պասիվ դիրքով: Ի դեպ, ինտիմ մտերմությունն օգնում է հաղթահարել անլիարժեքության եւ անկարողության զգացումը, որը կաթվածից հետո հատուկ է մարդկանց:

 

Սիրելի մարդու հետ ինտիմ մտերմությունը կարող է օգնել նաեւ այնպիսի հիվանդությունների պարագայում, ինչպիսիք են արթրիտն ու արթրոզը, քանի որ սեքսը բարելավում է վերերիկամային գեղձերի ֆունկցիան:

 

Վերջերս ապացուցվել է, որ սեքսով զբաղվելը կարող է օգնել միգրենի եւ այլ գլխացավերի դեպքում: Սիրով զբաղվելը նաեւ դրական է ազդում աղեստամոքսային տրակտի օրգանների գործունեության վրա: Ինտիմ մտերմության ժամանակ որովայնային մկանները լարվում են, ինչն օգնում է կարգավորել մարսողությունը: Բնականաբար, այդ ժամանակ նաեւ ամենամեծ քանակությամբ կալորիաներն են ծախսվում:

 

Հաճախակի սեռական ակտերը կարող են ազատել այնպիսի ծանր հիվանդություններից, ինչպիսիք են շագանակագեղձի հիվանդությունները, ադենոման եւ այլն: Ինտիմ մտերմության ժամանակ արյան շրջանառությունն ուժեղանում է, բարելավվում է նյութափոխանակությունը: Բնականաբար, սիրելի անձնավորության հետ պարբերաբար սեքսով զբաղվելն ապահովում է հոգեկան հանգստություն եւ հավասարակշռություն: Սեռական բավարարվածությունը լցնում է ուրախությամբ, աշխուժությամբ, ինչպես նաեւ վիթխարի ծրագրեր եւ նախագծեր իրականացնելու պատրաստակամությամբ, որոնք նախկինում անիրագործելի էին թվում»:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ